«Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիր» (Ադոնցի փ. 6)
Այս ծրագրի շրջանակներում «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինանսավորման ենթակա հիփոթեքային վարկերը պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.
Վարկառու |
ՀՀ Կառավարության 18.11.2016թ.-ի թիվ 1209-Ն որոշմամբ սահմանված «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգով» սահմանված շահառուներ: |
Համավարկառուներ |
ՀՀ Կառավարության 18.11.2016թ.-ի թիվ 1209-Ն որոշմամբ սահմանված «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգով» սահմանված շահառուների ընտանիքի անդամներ: |
Վարկի նպատակը |
ՀՀ, ք. Երևան, Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների և ավտոկայանատեղերի ձեռքբերում |
Վարկի արժույթը |
ՀՀ դրամ |
Վարկի ժամկետը |
մինչև 20 տարի |
Վարկի առավելագույն գումար |
Ոչ ավել քան ձեռք բերվող բնակարանի արժեքի 92.5 % (նվազագույն կանխավճար 7.5 %), ավտոկայանատեղի արժեքի 80 % (նվազագույն կանխավճար 20 %) |
Վարկի տոկոսադրույքը |
Հաստատագրված տոկոսադրույք, ոչ ավել քան Ընկերության կողմից տրամադրված վարկի տոկոսադրույք գումարած 2.5 տոկոսային կետ։ |
Վարկի տրամադրման ձևը |
Միանվագ կամ մասնաբաժիններով` ըստ սահմանված ժամանակացույցի: Ժամանակացույցը կազմվում է ՀՀ Կառավարության 18.11.2016թ.-ի թիվ 1209-Ն որոշմամբ սահմանված շահառուների կողմից կատարվելիք վճարումների հիման վրա: |
Վարկի մարման ձևը |
Ամսական անուիտետային |
Պարտավորությունների կատարման ապահովման միջոց |
Ձեռքբերվող բնակելի անշարժ գույքը և ավտոկայանատեղը |
Գույքի նկատմամբ պահանջներ |
Վարկ/գրավ գործակցի հաշվարկման համար հիմք է հանդիսանում բնակարանի և ավտոկայանատեղի ձեռքբերման արժեքը: Բնակարանի գնահատման/ձեռքբերման արժեքի նկատմամբ սահմանափակումներ չկան: Հիփոթեքային վարկը վերաֆինանսավորման ներկայացնելիս ձեռքբերված բնակարանը և ավտոկայանատեղը պետք է գնահատված լինի անկախ գնահատող կազմակերպության կողմից և ապահովագրված լինի վարկի մնացորդային գումարի չափով: |
Վարկը վերաֆինանսավորման ներկայացնելու առավելագույն ժամկետը |
Ձեռքբերվող անշարժ գույքի նկատմամբ շահառուի սեփականության իրավունքի գրանցման և սեփականության ավարտական (80 և ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող) վկայական ստանալու օրվանից հետո 90 օրվա ընթացքում: |
Ապահովագրություն |
Գրավադրվող անշարժ գույքի (վարկի մնացորդային գումարի չափով) և վարկառուի ու համավարկառուների դժբախտ պատահարներից (վարկի մնացորդային գումարի չափով) ապահովագրություն: |
Վարկունակության գնահատում |
Համաձայն Ընկերության «Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման կարգի» պահանջների, ընդ որում չի կիրառվում ՄԵ գործակիցը, իսկ ԸՊԵ գործակցի առավելագույն չափ է սահմանվում 50 %: |
Այլ պահանջներ |
Որակավորված հիփոթեքային վարկ չի համարվում այն վարկը, որը չի բավարարում Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենսդրության պահանջներին: |
Ծրագրի իրականացման պայմանները սահմանված են «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի (Ադոնց 6) շրջանակներում տրամադրվող հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման» կարգով:
Ծրագրին կարող եք ծանոթանալ նաև` այցելելով http://petbnakaran.am:
Թարմացվել է` 2017-04-04, 16:31:21