«Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» (Զեյթուն 3)
Վարկի արժույթ |
ՀՀ դրամ |
Վարկի նպատակ |
Ծրագրի ներքո (ՀՀ, ք. Երևան, Ազատության 26/9 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքերում) կառուցվող բնակարանների ձեռք բերում |
Վարկի ժամկետ |
10-ից մինչև 30 տարի |
Վարկի առավելագույն գումար |
25 մլն. ՀՀ դրամ, սակայն ոչ ավել քան ձեռք բերվող բնակարանի արժեքի 97 %-ը (նվազագույն կանխավճար 3 %) |
Վարկ/գրավ գործակից |
Վարկ/գրավ գործակցի հաշվարկման ժամանակ անհրաժեշտ է հիմք ընդունել անշարժ գույքի գնահատման և ձեռքբերման արժեքներից նվազագույնը[1]: |
Տոկոսադրույք |
Հաստատագրված տոկոսադրույք, ոչ ավել քան Ընկերության կողմից տրամադրված վարկի տոկոսադրույք գումարած 0.9 տոկոսային կետ: |
Վարկի տրամադրման ձև |
Մասնաբաժիններով` ըստ սահմանված ժամանակացույցի: Ժամանակացույցը կազմվում է Ծրագրի ներքո շինարարության իրականացման ժամանակացույցի հիման վրա: Հիփոթեքային վարկը կարող է միանվագ տրամադրվել միայն այն դեպքում, երբ Ծրագրի շահառուն դիմել է վարկավորման միայն վերջին մասնաբաժնի ստացման համար: |
Վարկի մարման ձև |
Ամբողջությամբ վճարվող անուիտետային կամ մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկ: |
Պարտավորությունների կատարման ապահովման միջոց |
Ձեռքբերվող բնակելի անշարժ գույքը: |
Գույքի նկատմամբ պահանջներ |
Բնակարանի գնահատման/ձեռքբերման արժեքի նկատմամբ սահմանափակումներ չկան: Հիփոթեքային վարկը վերաֆինանսավորման ներկայացնելիս ձեռքբերված բնակարանը պետք է գնահատված լինի անկախ գնահատող կազմակերպության կողմից և ապահովագրված լինի առնվազն վարկի մնացորդային գումարի չափով: |
Վարկը վերաֆինանսավորման ներկայացնելու առավելագույն ժամկետ |
Ձեռքբերվող անշարժ գույքի նկատմամբ վարկառուի սեփականության իրավունքի գրանցման և սեփականության ավարտական (80 և ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող) վկայական ստանալու օրվանից հետո մինչև Ընկերության և ԳՖՀ միջև 2018 թվականի հուլիսի 20-ին կնքված Համագործակցության հուշագրերի գործողության ժամկետների ավարտը: |
Ապահովագրություն |
Գրավադրվող անշարժ գույքի (առնվազն վարկի մնացորդային գումարի չափով) և վարկառուի ու համավարկառուների դժբախտ պատահարներից (վարկի մնացորդային գումարի չափով) ապահովագրություն: |
Վարկունակության գնահատում |
Համաձայն Ընկերության «Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման կարգի» պահանջների: |
Այլ պահանջներ |
Որակավորված հիփոթեքային վարկ չի համարվում, այն վարկը, որը չի բավարարում Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենսդրության պահանջներին: |
Ծրագրի իրականացման պայմանները սահմանված են «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» (Զեյթուն 3) բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում տրամադրվող հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման կարգով:
Ծրագրին կարող եք ծանոթանալ նաև` այցելելով «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության պաշտոնական կայք էջ` http://www.ysugu.am:
Ծրագրի շրջանակներում Ընկերությունը համագործակցում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հետ:
Թարմացվել է` 2018-07-24, 13:59:48
[1] Վարկերի նախնական վերլուծության ժամանակ վարկ/գրավ գործակիցը հաշվարկվում է ձեռքբերման արժեքից, քանի որ տվյալ պահին բացակայում է անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը: