Loading

Հաճախորդների իրավունքներ

Հարգելի՛ հաճախորդներ, «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ կողմից Ձեր բողոք-դիմումների, առաջարկների ընդունման, քննարկման և որոշումների կայացման գործընթացը կարգավորվում է «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ Խորհրդի կողմից հաստատված` «Կազմակերպության հաճախորդների բողոք-պահանջների քննության գործընթացի կանոններ» կարգովԵթե Դուք ունեք առաջարկ կամ դիմում-բողոք մեր մատուցած ծառայությունների կամ սպասարկման որակի վերաբերյալ, ապա կարող եք ներկայացնել սահմանված ձևով լրացված Բողոք-դիմում/պահանջի հայտը` այն ուղարկելով էլեկտրոնային հասցեով (info@hfyouth.am) կամ փոստային եղանակով (Երևան 0010, Հանրապետության 22-13):

     
Տեղեկացնում ենք, որ, համաձայն «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետի, ցանկացած անձ իրավունք ունի ծանոթանալ՝
ա) վարկային կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների (առնվազն վերջին տարեկան) և հաշվետվությունների վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացության պատճեններին.
բ) վարկային կազմակերպության պետական գրանցման վկայականի և վարկային կազմակերպության կանոնադրության պատճեններին.
 
Տեղեկացնում ենք նաև, որ Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Կից ներկայացնում ենք.