Loading

«Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիր» (Ադոնցի 6/1) (Ծրագիրն ավարտված է:)

«Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի» շրջանակներում Երևան քաղաքի Ադոնցի 6/1 հասցեում կառուցվում է բազմաբնակարան շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից ցածր գներով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության պետական ծառայողներին:



Այս ծրագրի շրջանակներում «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինանսավորման ենթակա հիփոթեքային վարկերը պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.


Վարկառու

ՀՀ Կառավարության 07.08.2014թ.-ի թիվ 821-Ն որոշմամբ սահմանված «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգով» սահմանված շահառուներ:

Համավարկառուներ

ՀՀ Կառավարության 07.08.2014թ.-ի թիվ 821-Ն որոշմամբ սահմանված «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգով» սահմանված շահառուների ընտանիքի անդամներ:

Վարկի նպատակը

ՀՀ, ք. Երևան, Ադոնցի փ 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարանների և ավտոկայանատեղերի ձեռքբերում

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

Վարկի ժամկետը

մինչև 20 տարի

Վարկի առավելագույն գումար

Ոչ ավել քան ձեռք բերվող բնակարանի արժեքի 92.5 % (նվազագույն կանխավճար 7.5 %), ավտոկայանատեղի արժեքի 80 % (նվազագույն կանխավճար 20 %)

Վարկի տոկոսադրույքը

Հաստատագրված տոկոսադրույք, ոչ ավել քան Ընկերության կողմից տրամադրված վարկի տոկոսադրույք գումարած 2.5 տոկոսային կետ։

Վարկի տրամադրման ձևը

Միանվագ կամ մասնաբաժիններով` ըստ սահմանված ժամանակացույցի: Ժամանակացույցը կազմվում է ՀՀ Կառավարության 07.08.2014թ.-ի թիվ 821-Ն որոշմամբ սահմանված շահառուների կողմից կատարվելիք վճարումների հիման վրա:

Վարկի մարման ձևը

Ամբողջությամբ վճարվող անուիտետային կամ մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկ

Պարտավորությունների կատարման ապահովման միջոց

Ձեռքբերվող բնակելի անշարժ գույքը և ավտոկայանատեղը

Գույքի նկատմամբ պահանջներ

Վարկ/գրավ գործակցի հաշվարկման համար հիմք է հանդիսանում բնակարանի ձեռքբերման արժեքը: Բնակարանի գնահատման/ձեռքբերման արժեքի նկատմամբ սահմանափակումներ չկան: Հիփոթեքային վարկը վերաֆինանսավորման ներկայացնելիս ձեռքբերված բնակարանը պետք է գնահատված լինի անկախ գնահատող կազմակերպության կողմից և ապահովագրված լինի առնվազն վարկի մնացորդային գումարի չափով:

Վարկը վերաֆինանսավորման ներկայացնելու առավելագույն ժամկետը

Ձեռքբերվող անշարժ գույքի նկատմամբ շահառուի սեփականության իրավունքի գրանցման և սեփականության ավարտական (80 և ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող) վկայական ստանալու օրվանից հետո մինչև Ընկերության և Բանկի միջև 2014 թվականի հոկտեմբերի 28-ին կնքված Համագործակցության հուշագրի գործողության ժամկետի ավարտը:

Ապահովագրություն

Գրավադրվող անշարժ գույքի (գնահատված շուկայական արժեքի չափով) և վարկառուի ու համավարկառուների դժբախտ պատահարներից (վարկի մնացորդային գումարի չափով) ապահովագրություն:

Վարկունակության գնահատում

Համաձայն Ընկերության «Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման կարգի» պահանջների, ընդ որում չի կիրառվում ՄԵ գործակիցը, իսկ ԸՊԵ գործակցի առավելագույն չափ է սահմանվում 50 %:

Այլ պահանջներ

Որակավորված հիփոթեքային վարկ չի համարվում այն վարկը, որը չի բավարարում Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենսդրության պահանջներին:



Ծրագրի իրականացման պայմանները սահմանված են  «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում տրամադրվող հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման»  կարգով:

Ծրագրին կարող եք ծանոթանալ նաև` այցելելով http://petbnakaran.am:

Ծրագրի շրջանակներում Ընկերությունը համագործակցում է «Արդշինբանկ» ՓԲԸ հետ:


Թարմացվել է` 2018-02-09, 20:45:34