Կենցաղային տեխնիկայի ձեռքբերման վարկեր
Կենցաղային տեխնիկայի ձեռքբերման վարկերի տրամադրման նպատակն է աջակցել սպայական անձնակազմի կենցաղային պայմանների բարելավմանը: Այստեղ, իհարկե, կարևորվում են այս համակարգի դերն ու նշանակությունը մեր հանրապետության անվտանգության, պաշտպանվածության և պատրաստվածության խնդիրներում:
Վարկը տրամադրվում է առավելագույնը 500 հազար կամ 1 միլիոն ՀՀ դրամի չափով (կախված զինվորական կոչումից), 7 տարի մարման ժամկետով, 12 տոկոսով: Տրամադրված վարկերի գծով վճարվելիք տոկոսագումարները ենթակա են սուբսիդավորման ՀՀ ֆիանսների նախարարության կողմից 2 կամ 3 տոկոսային կետի չափով (կախված վարկառուի երեխաների թվից):
Այս ծրագրի շրջանակներում «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինանսավորման ենթակա սպառողական վարկերը պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.
Վարկառու |
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի (ներառյալ բոլոր զորամասերը), Հայաստանի Հանրապետության անվտանգության ծառայության կրտսեր և ավագ սպայական կազմը (լեյտենանտի զինվորական կոչումից մինչև գնդապետի զինվորական կոչում ունեցողները ներառյալ), Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջին, ավագ և գլխավոր ոստիկանության կոչում ունեցող անձնակազմը (ոստիկանության լեյտենանտի կոչումից մինչև ոստիկանության գնդապետի կոչում ունեցողները ներառյալ), Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության շարքային, ենթասպայական կազմը (բացառությամբ պարտադիր ժամկետային զինծառայողների), Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ենթասպայական կազմը և Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրտսեր կոչում ունեցող ծառայողները: |
Վարկի արժույթ |
ՀՀ դրամ |
Վարկի նպատակ |
Կենցաղային տեխնիկայի ձեռքբերում |
Վարկի ժամկետ |
7 տարի (վարկը կարող է տրամադրվել ավելի կարճ ժամկետով միայն հաճախորդի համաձայնությամբ) |
Վարկի գումարի մեծություն |
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կրտսեր և ավագ սպայական կազմի ու Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջին, ավագ և գլխավոր կոչումներ ունեցող ծառայողների համար` յուրաքանչյուր վարկառուի հաշվով առավելագույնը՝ 1.000.000 դրամ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության շարքային և ենթասպայական կազմի (բացառությամբ պարտադիր ժամկետային զինծառայողների), Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ենթասպայական կազմի ու Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրտսեր կոչումներ ունեցող ծառայողների համար` յուրաքանչյուր վարկառուի հաշվով առավելագույնը՝ 500.000 դրամ |
Վարկի մարման եղանակ |
Ամենամսյա անուիտետային վճարումներ |
Տոկոսադրույք |
Հաստատագրված տոկոսադրույք, ոչ ավել քան Ընկերության կողմից տրամադրված վարկի տոկոսադրույք գումարած 4 տոկոսային կետ։ Տոկոսադրույքը կարող է վերանայվել երեք տարին մեկ։ Եթե ԳՖՀ վարկի նոր տոկոսադրույքը սահմանվում է հին տոկոսադրույքից ցածր, ապա սպառողական վարկի նոր տոկոսադրույքը պետք է նվազեցվի առնվազն ԳՖՀ վարկի հին և նոր տոկոսադրույքների տարբերության չափով։ Եթե ԳՖՀ վարկի նոր տոկոսադրույքը սահմանվում է հին տոկոսադրույքից բարձր, ապա սպառողական վարկի նոր տոկոսադրույքը կարող է բարձրացվել առավելագույնը ԳՖՀ վարկի հին և նոր տոկոսադրույքների տարբերության չափով: |
Վարկի տրամադրման / սպասարկման վճար |
Վարկերի տրամադրման և սպասարկման վճարներ չպետք է սահմանվեն |
Վարկի տրամադրման ձև |
Անկանխիկ, վարկի գումարը պետք է անմիջապես փոխանցվի վաճառող կողմին |
Տոկոսների հաշվարկման կարգը |
Տոկոսները հաշվարկվում են վարկի գումարի նվազող մնացորդի նկատմամբ |
Վարկի ապահովություն |
Համաձայն ԳՖՀ-ների ներքին համապատասխան կանոնակարգերի |
Վարկունակության գնահատում |
Վարկունակության գնահատումը իրականացվում է համաձայն ԳՖՀ-ների ներքին համապատասխան կանոնակարգերի |
Վարկը վերաֆինանսավորման ներկայացնելու |
Վարկի տրամադրման օրվանից հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում |
Զբաղվածության տեղեկանքի բովանդակություն |
Տեղեկանք ծառայության վայրից, որտեղ պարտադիր պետք է նշվեն զինվորական կոչումը և աշխատավարձի չափը |
Այլ պահանջներ |
Վարկառուն չպետք է ունենա չաշխատող պարտավորութուններ վարկի տրամադրման պահին, Վարկառու չեն կարող դառնալ այն անձինք, որոնց՝ սույն ծրագրի շրջանակներում նախկինում տրամադրված վարկը Ընկերության կողմից ճանաչվել է ոչ որակավորված, Որակավորված սպառողական վարկ չի համարվում, այն վարկը, որը չի բավարարում Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենսդրության պահանջներին: |
Ծրագրի իրականացման պայմանները առավել մանրամասն սահմանված են
«Սպառողական վարկերի վերաֆինանսավորման կարգ» -ով:
Ծրագրի շրջանակներում Ընկերությունը համագործակցում է հետևյալ բանկերի հետ.
1. | ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-(Ժամանակավորապես դադարեցված է:) |
2. | «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-(Ժամանակավորապես դադարեցված է:) |
3. | «Արդշինբանկ» ՓԲԸ |
4. | «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-(Ժամանակավորապես դադարեցված է:) |
5. | «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ |
6. | «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-(Ժամանակավորապես դադարեցված է:) |
Թարմացվել է 2024-04-16, 10:13:32