«Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիր» (Ադոնցի 6/2) (Ծրագիրն ավարտված է:)
Այս ծրագրի շրջանակներում «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինանսավորման ենթակա հիփոթեքային վարկերը պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.
2.1 |
Վարկառու |
ՀՀ Կառավարության 25.02.2016թ.-ի թիվ 182-Ն որոշմամբ սահմանված «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնց փողոցի N 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգով» սահմանված շահառուներ: |
2.2 |
Համավարկառուներ |
ՀՀ Կառավարության 25.02.2016թ.-ի թիվ 182-Ն որոշմամբ սահմանված «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնց փողոցի N 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգով» սահմանված շահառուների ընտանիքի անդամներ: |
2.3 |
Վարկի նպատակը |
ՀՀ, ք. Երևան, Ադոնցի փ 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարանների և ավտոկայանատեղերի ձեռքբերում |
2.4 |
Վարկի արժույթը |
ՀՀ դրամ |
2.5 |
Վարկի ժամկետը |
մինչև 20 տարի |
2.6 |
Վարկի առավելագույն գումար |
Ոչ ավել քան ձեռք բերվող բնակարանի արժեքի 92.5 % (նվազագույն կանխավճար 7.5 %), ավտոկայանատեղի արժեքի 80 % (նվազագույն կանխավճար 20 %) |
2.7 |
Վարկի տոկոսադրույքը |
Հաստատագրված տոկոսադրույք, ոչ ավել քան Ընկերության կողմից տրամադրված վարկի տոկոսադրույք գումարած 2.5 տոկոսային կետ։ |
2.8 |
Վարկի տրամադրման ձևը |
Միանվագ կամ մասնաբաժիններով` ըստ սահմանված ժամանակացույցի: Ժամանակացույցը կազմվում է ՀՀ Կառավարության 25.02.2016թ.-ի թիվ 182-Ն որոշմամբ սահմանված շահառուների կողմից կատարվելիք վճարումների հիման վրա: |
2.9 |
Վարկի մարման ձևը |
Ամսական անուիտետային |
2.10 |
Պարտավորությունների կատարման ապահովման միջոց |
Ձեռքբերվող բնակելի անշարժ գույքը և ավտոկայանատեղը |
2.11 |
Գույքի նկատմամբ պահանջներ |
Վարկ/գրավ գործակցի հաշվարկման համար հիմք է հանդիսանում բնակարանի և ավտոկայանատեղի ձեռքբերման արժեքը: Բնակարանի գնահատման/ձեռքբերման արժեքի նկատմամբ սահմանափակումներ չկան: Հիփոթեքային վարկը վերաֆինանսավորման ներկայացնելիս ձեռքբերված բնակարանը և ավտոկայանատեղը պետք է գնահատված լինի անկախ գնահատող կազմակերպության կողմից և ապահովագրված լինի վարկի մնացորդային գումարի չափով: |
2.12 |
Վարկը վերաֆինանսավորման ներկայացնելու առավելագույն ժամկետը |
Ձեռքբերվող անշարժ գույքի նկատմամբ շահառուի սեփականության իրավունքի գրանցման և սեփականության ավարտական (80 և ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող) վկայական ստանալու օրվանից հետո մինչև Ընկերության և Բանկի միջև 2016 թվականի մարտի 25-ին կնքված Համագործակցության հուշագրի գործողության ժամկետի ավարտը: |
2.13 |
Ապահովագրություն |
Գրավադրվող անշարժ գույքի (վարկի մնացորդային գումարի չափով) և վարկառուի ու համավարկառուների դժբախտ պատահարներից (վարկի մնացորդային գումարի չափով) ապահովագրություն: |
2.14 |
Վարկունակության գնահատում |
Համաձայն Ընկերության «Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման կարգի» պահանջների, ընդ որում չի կիրառվում ՄԵ գործակիցը, իսկ ԸՊԵ գործակցի առավելագույն չափ է սահմանվում 50 %: |
2.15 |
Այլ պահանջներ |
Որակավորված հիփոթեքային վարկ չի համարվում այն վարկը, որը չի բավարարում Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենսդրության պահանջներին: |
Ծրագրի իրականացման պայմանները սահմանված են «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի (Ադոնց 6/2) շրջանակներում տրամադրվող հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման» կարգով:
Ծրագրին կարող եք ծանոթանալ նաև` այցելելով http://petbnakaran.am:
Թարմացվել է` 2019-04-01, 17:38:24