«Մատչելի բնակարան զինծառայողին»
Վարկառու |
Ծրագրի չափանիշներով ընտրված շահառու |
Համավարկառու |
Ծրագրով սահմանված շահառու զինծառայողի ընտանիքի անդամներ |
Վարկի նպատակ |
ՀՀ տարածքում բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերում անմիջապես կառուցապատողից |
Վարկի արժույթ |
ՀՀ դրամ |
Վարկի ժամկետ |
Նվազագույնը 10 տարի |
Վարկի առավելագույն գումար |
25,650,000 ՀՀ դրամ, սակայն ոչ ավել, քան ձեռք բերվող բնակարանի արժեքի 90%-ը |
Վարկի տոկոսադրույք |
Հաստատագրված տոկոսադրույք, ոչ ավել քան Ընկերության կողմից տրամադրված վարկի տոկոսադրույք գումարած 3.0 տոկոսային կետ |
Վարկի տրամադրման ձև |
Միանվագ |
Վարկի մարման ձև |
Ամսական անուիտետային |
Պարտավորությունների կատարման ապահովման միջոց |
Ձեռքբերվող բնակելի անշարժ գույքի գրավ: Ընդ որում, կառուցման ընթացքում գտնվող բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման դեպքում վարկը պետք է ապահովված լինի կառուցապատողի հատուկ հաշվին ԳՖՀ-ի կողմից փոխանցված դրամական միջոցների[1] և անշարժ գույքի ձեռք բերման իրավունքի գրավով՝ մինչև ձեռքբերվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը, որից հետո գրավ է հանդիսանում անշարժ գույքը[2] |
Գույքի նկատմամբ պահանջներ |
Վարկ/գրավ գործակցի հաշվարկման համար հիմք է հանդիսանում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման և գնահատման արժեքներից նվազագույնը: Անշարժ գույքի գնահատման և ձեռքբերման արժեքների նկատմամբ սահմանափակումներ չկան |
Վարկը վերաֆինանսավորման ներկայացնելու առավելագույն ժամկետ |
Վարկի տրամադրումից հետո 30 օրվա ընթացքում |
Պարտադիր ապահովագրություն |
Գրավադրվող անշարժ գույքի (վարկի մնացորդային գումարի չափով) և վարկառուի ու համավարկառուների դժբախտ պատահարներից (վարկի մնացորդային գումարի չափով) ապահովագրություն: |
Վարկունակության գնահատում |
Համաձայն Ընկերության «Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման կարգի» պահանջների: |
[1] Գրավի առարկա հանդիսացող դրամական միջոցների գումարը չպետք է փոքր լինի վերաֆինանսավորված վարկի մնացորդի գումարից:
[2] Կառուցման ընթացքում գտնվող բնակելի անշարժ գույքի ձեռբերման պայմանները ներկայացված են Հավելված 1-ում:
Ծրագրի իրականացման պայմանները առավել մանրամասն սահմանված են «Մատչելի բնակարան զինծառայողին» ծրագրի շրջանակներում տրամադրվող հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման կարգ -ով:
Ծրագրի շրջանակներում Ընկերությունը համագործակցում է հետևյալ բանկերի հետ.
- «Արդշինբանկ» ՓԲԸ
- «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ
- «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
- «Կոնվերս Բանկ» ՓԲԸ
- «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ
- «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ
- «Ֆասթ Բանկ» ՓԲԸ
- «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ
- «Արցախբանկ» ՓԲԸ
- «Ամերիաբանկ» ՓԲԸ
Թարմացվել է` 2024-08-22, 11:32:35