Loading

Ուսանողական վարկեր

Ուսանողական վարկերը տրամադրվում են «ՀՀ քաղաքացի հանդիսացող և ՀՀ պետական կամ պետական հավատարմագրություն ունեցող բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի ու մագիստրատուրայի ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի հատուկ վարկային ծրագիրի» ներքո:
    
Ծրագրի հիմնական նպատակն է թեթևացնել վճարովի համակարգում ուսումնառող ուսանողների ուսման վարձի բեռը, երիտասարդների համար բարձրագույն կրթական համակարգը դարձնել ավելի գրավիչ, յուրովի նպաստել ուսանողների շահամիտմանը:
   
Ծրագրի հիմնական բնութագիը հետևյալն է. ուսումնական վարկը տրամադրվում է ՀՀ դրամով, ուսանողների ծնողների կամ խնամակալների երաշխավորությամբ, մինչև 10 տարի ժամկետով: Ծրագիրը հետաքրքրական է այնքանով, որ ուսումնառության ընթացքում վարկառուները մարում են միայն տոկոսները, իսկ ուսումնառության ավարտից հետո կատարվում են վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ: Վարկը տրամադրվում է տարեկան 9 տոկոս դրույքաչափով, որից պետությունը բոլոր շահառուների համար սուբսիդավորում է 2, իսկ առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար` 3 տոկոսային կետի չափով:

  


  Այս ծրագրի շրջանակներում «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինանսավորման ենթակա սպառողական վարկերը պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.

1

Վարկառու

ՀՀ քաղաքացի

2

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

3

Վարկի նպատակը

Պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական ԲՈւՀ-երի վճարովի համակարգի բակալավրի (անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի), մագիստրոսի և կլինիկական օրդինատորի կրթական ծրագրով ուսումնառող ուսանողների ուսման վարձի վճարում

4

Վարկի ժամկետը

Ուսումնառության ժամկետ[1] գումարած 6 տարի, սակայն ոչ ավել քան 10 տարի (վարկը կարող է տրամադրվել ավելի կարճ ժամկետով միայն հաճախորդի համաձայնությամբ)

5

Վարկի գումարի

մեծությունը

Առավելագույնը 4,000,000 ՀՀ դրամ` ուսումնառության ամբողջ ընթացքում, առավելագույնը 5 մասնաբաժնով, ընդ որում յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը` չի կարող գերազանցել 800,000 ՀՀ դրամը կամ մեկ ուսումնական տարվա վարձի չափը

6

Վարկի մարման եղանակը

Ամսական անուիտետային վճարներ, ընդ որում` ուսումնառության ընթացքում մարվում են միայն տոկոսներ (առավելագույնը 5 տարի), իսկ ուսումնառության ավարտից հետո կատարվում են վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ

7

Տոկոսադրույքը[2]

Հաստատագրված տոկոսադրույք, ոչ ավել քան Ընկերության կողմից տրամադրված վարկի տոկոսադրույք գումարած 3 տոկոսային կետ։

Տոկոսադրույքը կարող է վերանայվել յուրաքանչյուր երեք տարին մեկ։ Եթե ԳՖՀ վարկի նոր տոկոսադրույքը սահմանվում է հին տոկոսադրույքից ցածր, ապա սպառողական վարկի նոր տոկոսադրույքը պետք է նվազեցվի առնվազն ԳՖՀ վարկի հին և նոր տոկոսադրույքների տարբերության չափով։ Եթե ԳՖՀ վարկի նոր տոկոսադրույքը սահմանվում է հին տոկոսադրույքից բարձր, ապա սպառողական վարկի նոր տոկոսադրույքը կարող է բարձրացվել առավելագույնը ԳՖՀ վարկի հին և նոր տոկոսադրույքների տարբերության չափով

8

Վարկի տրամադրման / սպասարկման վճար

Վարկերի տրամադրման և սպասարկման վճարներ չպետք է սահմանվեն

9

Վարկի տրամադրման ձևը

Անկանխիկ, վարկի գումարը պետք է անմիջապես փոխանցվի ուսումնական հաստատությանը

10

Տոկոսների հաշվարկման կարգը

Տոկոսները հաշվարկվում են վարկի գումարի նվազող մնացորդի նկատմամբ

11

Ապահովությունը

Ուսանողի ծնողի(ների), խնամակալի(ների) կամ այլ անձանց երաշխավորություն

12

Վարկունակության

Գնահատում

Վարկունակության գնահատումը իրականացվում է համաձայն ԳՖՀ-ների ներքին համապատասխան կանոնակարգերի

13

Վարկը վերաֆինանսավորման

ներկայացնելու

առավելագույն ժամկետը

Վարկի տրամադրման օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում

14

Զբաղվածության տեղեկանքի բովանդակություն

Տեղեկանք ԲՈՒՀ-ից որտեղ պետք է նշվեն ուսանողի ֆակուլտետը, կուրսը և ուս. տարվա վարձի չափը (տվյալ ուս. տարվա մնացորդային գումարի չափը), ԲՈւՀ-ի բանկային հաշվի համար, ուսանողի ուսումնառության ավարտի տարին և ամիսը

Գերազանց ուսումնառության դեպքում նաև պետք է նշում լինի կոնկրետ ուս. տարվա ընթացքում տվյալ ուսանողի գերազանցության վերաբերյալ

15

Այլ պահանջներ

  • Վարկառուն չպետք է ունենա չաշխատող պարտավորութուններ վարկի տրամադրման պահին,
  • Ուսումնառության ընդհատման[3] դեպքում վարկը համարվում է ոչ որակավորված,
  • Վարկառու չեն կարող դառնալ այն ուսանողները, որոնց՝ սույն ծրագրի շրջանակներում նախկինում տրամադրված վարկը Ընկերության կողմից ճանաչվել է ոչ որակավորված,
  • Որակավորված սպառողական վարկ չի համարվում, այն վարկը, որը չի բավարարում Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենսդրության պահանջներին



[1] Ուսումնառության ժամկետ է համարվում ուսանողի՝ բակալավրիատում, մագիստրատուրայում, ինչպես նաև կլինիկական օրդինատուրայում սովորելու տարիները:

[2] Սույն կետի դրույթները չեն տարածվում 2020 թվականի մայիսի 01-ի դրությամբ ուսումնառությունն ավարտած ուսանողների ուսանողական վարկերի վրա։

[3] Ուսումնառության ընդհատում չի համարվում ՀՀ ՊՆ ԶՈւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու տարիները:

 



 

     Ծրագրի իրականացման պայմանները առավել մանրամասն սահմանված են` «Սպառողական վարկերի վերաֆինանսավորման կարգ»-ով:

 
Ծրագրի շրջանակներում Ընկերությունը համագործակցում է հետևյալ բանկերի հետ.



1. «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-(Ժամանակավորապես դադարեցված է:)
2. «ԱյԴի Բանկ» ՓԲԸ
3. «Արդշինբանկ» ՓԲԸ
4. «Արցախբանկ» ՓԲԸ
5. «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ
6. «Կոնվերս Բանկ» ՓԲԸ
7. «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
8. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ
9. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ
10.
11.
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ

 

 

Թարմացվել է`  2024-04-16, 10:14:14