Տիգրան Միրզոյան
Տիգրան Միրզոյան
Գործադիր տնօրեն
Ծնվել է 1972 թվականի հոկտեմբերի 15-ին:
2011 թվականից մինչ օրս աշխատում է «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ում` որպես գործադիր տնօրեն:
2011 թվականին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ում որպես գործադիր տնօրենի տեղակալ:
2011 թվականին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ում` որպես գործադիր տնօրենի խորհրդական:
2007-2011թթ. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ում` որպես ներքին աուդիտի վարչության պետ:
2006թ. «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ում` որպես ներքին աուդիտի բաժնի պետ:
2005-2006թթ. «ՊրոգրեսԲանկ» ԱԲ, «Էխոբանկ» ՓԲԸ, «ՍիփանԲանկ» ՓԲԸ լուծարվող բանկերում` որպես լուծարային կառավարիչ:
2004-2005թթ. ՀՀ կենտրոնական բանկի Բանկերի վերակառուցման գործընթացների կառավարման վարչության ուղեկցման և կառավարման բաժնում` որպես բանկային կառավարիչ:
2003-2004թթ. ՀՀ կենտրոնական բանկի Բանկային ադմինիստրատորների վարչությունում` որպես բանկային ադմինիստրատոր:
2002 թվականին ՀՀ կենտրոնական բանկի Բանկային վերահսկողության դեպարտամենտի առաջին բաժնում` որպես ադմինիստրատոր:
1999-2002 թթ. ՀՀ կենտրոնական բանկում որպես Բանկային վերահսկողության դեպարտամենտի տեսչական վերահսկողության վարչության պետի տեղակալ:
1999 թվականին «Կրեդիտ-Սերվիս Բանկ» ՍՊԸ-ում` որպես ներքին աուդիտի, վերլուծությունների և մարքետինգի բաժնի պետ:
1995-1996թթ. բանկերի վերահսկողության կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչությունում, բանկային վերահսկողության վարչությունում` որպես երկրորդ բաժնի պետ:
1994-1995 թթ. բանկերի վերահսկողության կարգավորման և արտոնագրման վարչության, բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների վերահսկման բաժնում` որպես առաջին կարգի մասնագետ:
1994 թվականին ՀՀ կենտրոնական բանկի բանկերի վերահսկողության կարգավորման և արտոնագրման վարչության, բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների վերահսկման բաժնում` որպես մասնագետ:
1993 թվականին ավարտել է Երևանի Ժողովրդական Տնտեսության Ինստիտուտը:
Ունի երկու երեխա: